85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 12-ին Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ջրօգտագործողների համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը՝ հասկանալու համար, թե ինչ գույք, եկամուտներ և ֆինանսական պարտավորություններ ունի Լոռու փոխմարզպետը։

Ուսուցչից մինչև փոխմարզպետ

Այնուհետև գործունեությունը շարունակել է նույն ոլորտում․
• 2017-2021 թվականներին եղել է «Լոռի» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի տեղակալ,
• 2021 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։

Բացի այդ, 2017-2022 թվականներին եղել է Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Նա նաև հանդիսանում է Armenian Red Cross Society-ի Լոռու մասնաճյուղի նախագահ։

Հայտարարագրում նշված է, որ նրա կինը՝ Թերեզա Դավթյանը, աշխատում է մանկապարտեզի տնօրեն։

12 անշարժ գույք

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ փոխմարզպետի հայտարարագրում ներառված է 12 միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են հիմնականում Լոռու մարզում, ինչպես նաև Երևանում։Դրանց թվում են՝
• մի քանի հողամասեր Ալավերդիում,
• հողամաս Լոռի Բերդում,
• բնակելի տուն Գյուլագարակում,
• հողամասեր Ալավերդիում,
• ավտոկայանատեղի Երևանում,
• բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններով և ոչ բնակելի տարածքներով Երևանում։

Գույքի մի մասը ձեռք է բերվել ժառանգությամբ դեռևս 2004 թվականին, սակայն մի շարք նոր ձեռքբերումներ կատարվել են վերջին տարիներին՝ 2023-2025 թվականներին։

Երկու ավտոմեքենա

Փոխմարզպետը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա․
• Volkswagen, 2004 թ., ձեռք է բերվել 2018 թվականին,
• Nissan, 2003 թ., ձեռք է բերվել 2018 թվականին։

Մեծածավալ կանխիկ միջոցներ

Հայտարարագրում առանձնանում են նաև խոշոր չափի կանխիկ գումարները։

Ղարիբյանը հայտարարագրել է․
• 85,000 ԱՄՆ դոլար կանխիկ,
• 3,700,000 ռուսական ռուբլի,
• 54,000,000 դրամ։Բացի այդ, հայտարարագրում նշված են նաև բանկային միջոցներ․
• երրորդ անձի բանկային ավանդ՝ 100,000 դրամ,
• բանկային հաշիվների մնացորդներ՝ 200,000 դրամ։

Ավելի քան 107 միլիոն դրամ եկամուտ

Հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնյայի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ 107,755,887 դրամ։

Դրանց թվում են․
• 54,000,000 դրամ՝ նշված «Արսեն Ղարիբյան Մանվելի» աղբյուրից,
• 85,000 ԱՄՆ դոլար և 3,700,000 ռուբլի՝ «Ազիմուտ» աղբյուրից,
• 3,212,533 դրամ աշխատավարձ՝ «Լոռի» ՋՕԸ-ից,
• 312,174 դրամ աշխատավարձ՝ Լոռու մարզպետի աշխատակազմից։

Մինչդեռ հանրային ծառայողն իրավունք չունի, բացի աշխատավարձից, այլ ֆինանսական աղբյուր ունենալ, եթե ՍՊԸ հիմնադիր չէ, որ շահաբաժին է ստանում, կամ որևէ գույք չի տվել վարձակալությամբ, կամ գիտամանկավարժական գործունեությամբ չի զբաղվում։

Ավելի քան 35 մլն դրամ վարկային պարտավորություն

Հայտարարագրի համաձայն՝ փոխմարզպետն ունի նաև մի շարք վարկային պարտավորություններ։

Դրանք են․
• 985,000 դրամ,
• 282,000 դրամ,
• 1,124,000 դրամ,
• 33,426,561 դրամ հիփոթեքային վարկ։

Ընդհանուր պարտավորությունները կազմում են 35,817,561 դրամ։

Հարցեր, որոնք առաջանում են հայտարարագրից

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս մի շարք հարցադրումներ․

• Հայտարարագրում եկամուտների աղբյուրներից մեկը նշված է «Արսեն Ղարիբյան Մանվելի» անվամբ։ Ի՞նչ գործունեության արդյունքում է ձևավորվել այդ 54 միլիոն դրամ եկամուտը․ չի պարզաբանվում։

• Ինչպիսի՞ կազմակերպություն կամ գործունեություն է ենթադրում «Ազիմուտ» անունով եկամտի աղբյուրը, որտեղից ստացվել են 85 հազար դոլար և 3.7 միլիոն ռուբլի․ չի պարզաբանվում։

• Ինչո՞ւ են պաշտոնյայի զգալի միջոցները պահվում հիմնականում կանխիկ ձևով։

• Ինչպե՞ս է վերջին տարիներին ձեռք բերվել մի շարք անշարժ գույք, այդ թվում՝ 2023-2025 թվականներին։

Այս հարցերը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն՝ հաշվի առնելով պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրում արձանագրված թվերը և գույքային պատկերը»։

Ղարիբյանի աշխատանքային գործունեությունը սկսել է կրթության ոլորտում։ 2009-2015 թվականներին նա աշխատել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։

2015-2017 թվականներին զբաղեցրել է «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am