Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան

Որոշ հոգևորականներ փորձում են խանգարել խաղաղությանը, Եվրոպական խորհրդարանում ասում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Իհարկե կարող են լինել եվրոպացիներ, որոնք գլուխը կտմբտմբացնեն՝ «տես է, ու դրանք հոգեւորական ե՞ն կոչվում, որ դեմ են խաղաղությանը»: Որոշ եվրոպացիներ էլ իհարկե խորամանկ կժպտան, ինչպես օրինակ ոչ անհայտ Միշելը, Պլատինին չէ, Շարլը:

Չէ՞ որ նա գիտե, որ Հայաստանում ոչ մի հոգեւորական էլ չի սպառնում խաղաղությանը: Ով, եթե ոչ Միշելը գիտե, որ խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է: Չէ՞ որ նրա հովանու ներքո է ծավալվել գործընթացը, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանին փորձ է արվել համոզել կամ բացատրել՝ «որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ավելի լավ է գլուխ չդնել հետը, համաձայնել, ինչ ասում է, ու լավ կլինի»: Եվ այդ փորձը իհարկե հաջողվել է: Ու իսկապես լավ է եղել, գործնականում բոլորի, այդ թվում Փաշինյանի համար, Հայաստանից բացի:

Բայց հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է Եվրոպայի խորհրդարանում բողոքում «որոշ հոգեւորականներից»: Ինչպե՞ս կարող են մի քանի հոգեւորականը լինել Հայաստանից, Ադրբեջանից, տո՝ Թրամպից էլ ուժեղ: Եթե կա Թրամպի անունը, մի քանի հոգեւորականն ի՞նչ պետք է անի այդտեղ:

Կարող է շատերի համար պատասխան լինել այն, որ Եվրոպայում նրան նախատում են եկեղեցու դեմ քայլերի համար, դրա համար էլ նա արդարանում է: Ներեցեք, բայց կարծում եմ դա ծիծաղելի պատասխան է: Եվրոպայում գուցե լինեն մարդիկ, որ դժգոհ են, բայց Եվրոպան քաղաքական իմաստով՝ եվրոպական քաղաքականության իմաստով, պետական քաղաքականությունների իմաստով ոչ միայն դժգոհ չեն, այլ թերեւս՝ միանգամայն գոհ: Ի վերջո, Հայ Առաքելական եկեղեցին շոշփելի միավոր է համաշխարհային դավանական քարտեզի վրա, հետեւաբար՝ գուցե այլ ավելի խոշոր եկեղեցիների համեմատ ոչ շատ յուղոտ, բայց համեղ պատառ:

Նիկոլ Փաշինյանը եվրոպական խորհրդարանում հավաստիացնում է, որ ինքը շարունակում է հետեւողական լինել այդ պատառը համաշխարհային ճաշացանկում դնելու հարցում:

ԵՄ նախընտրական աջակցությունը «թանկ հաճույք» է, իսկ ախորժակը՝ բավականին մեծ:

Հ.Գ. մեկնաբանության դաշտը փակում եմ, անսալով մի լավ բարեկամի հորդորին: Չի կարելի տարածք տալ «լվացված ուղեղներին», դա վտանգավոր է հանրային առողջությանը: Իհարկե այդպես սահմանափակվում է նաեւ նորմալ մարդկանց տեսակետ, այդ թվում իհարկե անհամաձայնություն հայտնելու հնարավորությունը, բայց կարծում եմ նրանք կհամաձայնեն, որ հանրային առողջությունը վեր է այդ մի հնարավորությունից»,-գրել է նա:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am