Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է
Աջափնյակի կրակոցներից 3 շաբաթ է անցել, սակայն 45-ամյա Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռևս ազատության մեջ է։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Կասկածյալի անունը չի հաղորդվում։
«Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 17 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 5-ի նկատմամբ բացակայելու մասին արգելքը, 1 անձ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և 1անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,- ասել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ Աջափնյակի բնակելի թաղամասում օրը ցերեկով մի խումբ քաղաքացիներ հաշիվներ էին պարզել, ինչի ժամանակ ինքնաձիգից արձակված կրակոցներից մեկ մարդ զոհվել էր, վեցը՝ վիրավորվել։
Քրեական հետապնդում է հարուցված 17 անձի նկատմամբ։
