Զախարովան հեգնել է ֆոն դեր Լայենին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնական մեկնաբանությամբ արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը, թե Եվրոպական միության համար ռուսական գազի գնումներին վերադառնալը «ռազմավարական սխալ» կլինի։ Այդ մասին նա գրել է իր Telegram-ի էջում։
Զախարովայի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյան իր հայտարարությունը «մինչև վերջ չի ձևակերպել»։ Դիվանագետը գրել է, որ ֆոն դեր Լայենը պետք է նաև ավելացներ, թե դա սխալ է «քանի որ ռուսական գազը օգնեց Եվրամիությանը չընկնել տնտեսական խոր ճգնաժամի մեջ»։
