Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության վարչության շենքի վրա գրոհելու մասին
Իրանի զինված ուժերը գրոհել են իսրայելական ռազմական հետախուզության վարչության շենքի, ինչպես նաև Իսրայելի տարածքում տարբեր թիրախների վրա, այդ թվում՝ Հայֆայի ռազմածովային բազայի շենքերից մեկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Իրանի բանակը։
«Իրանի բանակը հարվածային անօդաչու թռչող սարքերի օգնությամբ այսօր առավոտյան գրոհել է օկուպացված տարածքներում գտնվող տարբեր թիրախների վրա, այդ թվում՝ ռազմական հետախուզության վարչության վրա, 8200 ստորաբաժանման, Green Pine ռադարի, ինչպես նաև Հայֆայի ռազմածովային բազայի սուզանավերի շտաբի շենքի վրա», – ասվում է բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի միացյալ ռազմական հրամանատարությունը հայտնել էր, որ այսուհետ Մերձավոր Արևելքում բանկերն ու ֆինանսական հաստատություններն իրենց համար կդառնան թիրախ։
