Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։

«Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications»-ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre» Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ «Apollo»-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ «Red Public Relations Limited» և «Apollo Public Relations Limited»։

Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,
ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,
Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,
«Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փալյան։
Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։
Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո «Apollo Strategic Communications»-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։

Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը «Apollo Strategic Communications»-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․

Ո՞վ է վարձել «Apollo»-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։
Եթե «Apollo»-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
Ինչպե՞ս և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
Ի՞նչ կապեր ունի «Apollo» –ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ»,-նշված է ՀՅԴ ՀայԴատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Նիկոլը վռնդվում է հենց այդ պահին․ ի՞նչ առաջարկեց Ռուբեն Հակոբյանը (video) Բացառված է․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին (video) Եթե դա տեղի չունեցավ, ապա Իրանը հիմնահատակ կքանդի Իսրայելը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իսրայելը սպառնացել է Թուրքիային Աննան հրաժարվել է Նիկոլից ու մի բան ասել․ Արշակ Սարգսյան (video) Արա Զոհրաբյանը զգուշացնում է՝ պետք է կանխել «Ես ձեզ 100%-ոց ինֆո եմ տալիս․ մարմնի բոլոր մասերը ճղում էին»․ Արմեն Աշոտյան (video) Զախարովան հեգնել է ֆոն դեր Լայենին Գազ չի լինի անորոշ ժամանակ Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության վարչության շենքի վրա գրոհելու մասին Իսրայելը մեծ փորձանք է բերելու մեր գլխին․ Ի՞նչ շանտաժի է ենթարկվել Թրամփը․ Ռուբեն Հակոբյան (video) Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ Մաքսային 5 տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Լրագրողին «քիլլեր» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել ոչ ձեռնտու լուսաբանումները․ Թաթոյան Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է. բժիշկ «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան «Այդ հիմարին թմբուկի մոտից հեռու տարե՛ք»․ քաղաքացի (video) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ 84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am