84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը
Շրի Լանկայի դատարանը վճռել է նախորդ շաբաթ կղզու ափերի մոտ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ռազմանավի վրա հարձակման ժամանակ զոհված 84 նավաստիների մարմինները հանձնել Իրանի դեսպանատանը։ Այս մասին հայտնում է France 24-ը։
IRIS Dena ռազմանավը Հնդկական օվկիանոսում խոցվել է ամերիկյան սուզանավի տորպեդո զենքով, երբ այն վերադառնում էր Հնդկաստանի կողմից կազմակերպված ռազմածովային վարժանքներից։
Շրի Լանկան և Հնդկաստանը ապաստան են տրամադրել ԱՄՆ-ի կողմից թիրախավորված կամ սպառնալիքի տակ գտնվող իրանական երեք ռազմանավերի 434 նավաստիների։ Երկու երկրները չեն մասնակցում Մերձավոր Արևելքում ընթացքող պատերազմին և իրանցի նավաստիներին ընդունելու իրենց որոշումը պայմանավորել են մարդասիրական նկատառումներով։
