Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտել է
Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շիա Հեզբոլլահ շարժման ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հասցվող հարվածների շարքը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի ուժերն ավարտել են հարվածների ևս մեկ ալիք Բեյրութի Դահիա թաղամասի ուղղությամբ՝ գրոհելով Հեզբոլլահ կազմակերպության հրամանատարական կենտրոնները և այն օբյեկտները, որտեղ կազմակերպությունը զենք էր պահում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
