Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների բնակեցման քաղաքականությանը.

«Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում: Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության:

Նկատելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ադրբեջանցիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի բնակչություն չի եղել, խոսքն առաջին հերթին նախկին ԼՂԻՄ տարածքների մասին է: 2024-2025 թվականների ընթացքում ադրբեջանցիներով են բնակեցվել Մարտակերտի շրջանի Վանք, Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ, Քոլատակ, Հաթերք, Չափար, Դրմբոն գյուղերը, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքը, Կարմիր Շուկա, Սոս գյուղերը, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքը, Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա, Աստղաշեն, Խաչեն, Նորագյուղ, Խնապատ, Խնածախ, Շոշ գյուղերը: Ադրբեջանցիների բնակեցման քաղաքականություն է սկսվել նաև Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի արվարձան Կրկժանում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին վարում է զուտ հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերի և շրջանների «ադրբեջանականացման» քաղաքականություն՝ այդ բնակավայրերին և տեղանքին տալով նոր տեղանուններ, նոր պատմություն, որտեղ հայկական պատմական, մշակութային ներկայությունը բացառվում է: Պատահական չէ, որ 2024 թվականից սկսվեց «ադրբեջանակացվել» Արցախի պատմամշակութային, հոգևոր սիրտը՝ պատմական Խաչենն իր Վանք գյուղով: Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են, թարմացվել և ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում են որպես «նորակառույց»: Նույն կերպ ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդային և Արցախի Հանրապետության տարիներին կառուցված դպրոցները, մանկապարտեզները, իսկ քաղաքներում՝ բնակելի շենքերը, որոնցից շատերը կառուցվել էին Արցախի կառավարության կողմից:

«Վերաբնակեցված» ադրբեջանցիները Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացվում են որպես «վտարված տեղաբնիկներ»: Այստեղ, իհարկե, կա մեծ հակասություն և ակնհայտ սուտ, քանի որ առկա են ադրբեջանցիներով վերաբնակեցված գյուղերի բնակչության էթնիկ կազմի, թվաքանակի մասին խորհրդային տարիներին կազմված փաստաթղթերը, որոնք ակնհայտ փաստում են վերաբնակեցված գյուղերում ադրբեջանական բնակչության իսպառ բացակայությունը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ չակերտավոր վերաբնակիչների բանավոր պատմությունները տեսանկարելիս, ուղղակի ստեղծում է այդ գյուղերի համար նոր և ադրբեջանական կողմի համար ընունելի անցյալ:

Ադրբեջանցիներով բնակեցված նախկինում հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերում ոչնչացման ուղղակի վտանգի տակ են հայտնվում բնակավայրերում և նրանց վարչական սահմաններում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային կոթողները, բնակավայրերում տեղադրված և կառուցված հուշարձաններն, այդ բնակավայրերի գերեզմանատները և այլն: Ադրբեջանական «վերադարձի» հետևանքով քանդվել է Վանք գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Կից նկարները ներկայացնում են Խնածախ գյուղի բնակեցման ընթացքը: Գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշարձանները վերացվել են և տեղը կանգնեցվել է գյուղի հնարած՝ ադրբեջաներեն անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Հնարավոր է, որ ԿԸՀ–ն չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությունը․ Հովակիմյանի արձագանքը (video) «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում Այս չեղած ծառերը որդ ու բլոճների բարգավաճման տեղեր են, որոնք տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա. Արմեն Բեգոյան Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից Սա երեկվա ձեր ծառասպանության կադրերն են, ի՞նչ քաղաքական ուղղորդում. քաղաքացին՝ պաշտոնյային (video) Ծառահատում բառը այլեւս չլսեմ. Ծառերի «սպանդը համակարգող» Բեգոյանը զայրացավ (video) Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել. «Իրավունք» Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am