Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար
Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:
«Իրանի պայմանները ներառում են պատերազմի չվերսկսման երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ձեռքբերում և փոխհատուցում»,- փոխանցում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։
