Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, հետևանքներն աննախադեպ կլինեն․ Թրամփ
Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, ապա Իրանի համար ռազմական հետեւանքներն աննախադեպ կլինեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք՝ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան հետախուզության աղբյուրը։
Հաղորդվում է, որ Իրանն օգտագործում է ոչ մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է 2-3 ական փոխադրել։
Հորմուզի նեղուցի ականապատումը կարող է ամբողջությամբ արգելափակել լցանավերի մուտքը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը, հաղորդում է CBS-ը։
Իրանի տրամադրության տակ եղած ականների ճշգրիտ քանակը հայտնի չէ, սակայն խոսքը կարող է գնալ ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Իրանի արտադրության 2-6 հազար միավորի մասին:
