Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ահազանգում է՝ ծառերի սպանդը մայրաքաղաքում շարունակվում է։
«Այսօր Նաիրի Հիվանդանոցի ու Նաիրի Հաուզ կառուցապատողի «ցանկությամբ» Երևանի քաղաքապետարանի կանաչապատում ՀՈԱԿը հերթական ծառասպանդն է իրականացրել Երևանում՝ հատելով Պարոնյան փողոցի վրայի ու «Նաիրի» հիվանդանոցի կողքի բոլոր ծառերը, բացառությամբ վերջին 2 լուսանկարի հիասքանչ թեղիների, որոնք սպանդը կարողացա կանխարգելել։
Ուղղակի ծանոթացեք Երևանի քաղաքապետարանի գործելաոճին»,- գրել է ակտիվիստը։
