Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ

Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանին սպանության օժանդակության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մարտի 10–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ։

«Ինձ մեղադրում են այն բանի համար… իմ առօրյայի համար։ Ասել են՝ ինչ ես արել, ասել եմ՝ այս գործողություններն եմ արել։ Իմ առօրյայի մեջ եղած գործողոթյունները վերագրել են ինձ, որ ես ինչ-որ օժանդակություն եմ արել»,- հայտարարեց նա։

Սպանությունների մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը նույնպես հայտարարեց, որ կատարած սպանությունների հետ կապ չունի, մեղադրանքը չի ընդունում, մանրամասները կբարձրաձայնի մյուս դատական նիստին։

Այսօր դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց, թե ինչպես են տեղի ունեցել սպանությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am