Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում դատարանում ցուցադրվեց ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը: Մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, դատարանին խնդրել են փոխել իրենց աթոռների դիրքերը, որպեսզի իրենք էլ դիտեն դեպքի վայրի զննության տեսանյութը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Նա հայտարարեց, որ Գևորգ Հարությունյանը Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, Արծրուն Գալստյանին վրեժի շարժառիթով կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ 2025 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 23.43-ին կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, սպանել Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, փորձելով սպանել Արծրուն Գալստյանին։


Նա հիշատակեց, որ 2025–ի փետրվարի 5-ին Մերձավան վիճաբանություն է եղել մի կողմից համայնքի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի կողմնակիցների՝ այդ թվում Նարեկ Օհանյանի և նրա հարազատ եղբոր Գրիգոր Օհանյանի, իսկ մյուս կողմից Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցների, այդ թվում վերջինիս եղբոր՝ Պայքար Գրիգորյանի մասնակցությամբ, որի ժամանակ սպանվել է Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը։


«Այդ սպանության հանգամանքով պայմանավորված վրեժի շարժառիթով, Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին սպանելու դիտավորությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ՝ առնվազն 28 փամփուշտներով։

2025–ի սեպտեմբերի 23-ին, ժամը 22:30-ի սահմաններում, նախապես իր հետ վերցնելով ինքնաձիգը, Գևորգ Հարությունյանը գնացել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 110 հասցեում գտնվող Վալոդյա Գրիգորյանի նորակառույց տան մոտակայք և մեկից երկու ժամ դարանակալել։

Տեսնելով նորակառույց տնից դուրս եկող Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին, իր դարանակալման հատվածից ժամը 23:43-ին վազելով մոտեցել է նրանց և ինքնաձիգից կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։

Նարեկ Օհանյանը օժանդակել է Գևորգ Հարությունյանին՝ նախապես տրամադրել է իր տունը, միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը՝ սպորտային կոշիկները, հագուստները, դիմակը, պայուսակն այրելու միջոցով վերացնել, որի համար ձեռք է բերել դյուրավառ հեղուկ և թողել բակում։

Դատական նիստի ընթացքում մեղադրյալներ Նարեկ Օհանյանյանը և Գևորգ Հարությունյանը հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

NEWS.am

դիտվել է 131 անգամ
Լրահոս
«50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video) Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները Իրանը շատ ուժեղ քայլ արեց՝ հարվածելով հենց այդ օբյեկտներին․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի Էջմիածին այցից առաջ քաղաքային իշխանությունները հրապարակից հանել են Արցախի դրոշը. բլոգեր Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իրանը հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և խոցել դրանք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am