Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ

Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա աս-Սուդանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրաքը չպետք է օգտագործվի որպես տարածաշրջանային պատերազմում հարձակումների հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։

Վարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար Իրաքի օդային, ցամաքային և ջրային տարածքները չօգտագործելու կարևորությունը»։

Նա շեշտել է Իրաքի հանձնառությունը ռազմական գործողություններին չմասնակցելու՝ երկրի իշխանությունների և ժողովրդական, քաղաքական և ազգային ուժերի սկզբունքային դիրքորոշմանը։

Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև դատապարտել «իր օդային տարածքի խախտումները որևէ մեկի կողմից»։

Վարչապետ աս-Սուդանին հաստատել է Իրաքի հանձնառությունն իր տարածքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունները, դեսպանատները և հյուպատոսությունները պաշտպանելու հարցում, ինչն «Իրաքի զինված ուժերի բոլոր կազմավորումների հիմնական պարտականությունն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այնտեղ վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ քննարկումներ են անցկացրել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբիոն խստորեն դատապարտել է ինչպես Իրանի, այնպես էլ Իրանի հետ կապեր ունեցող աշխարհազորային խմբավորումների հարձակումներն Իրաքում, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանում։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Վթարային ջրանջատում․ նոր հասցե Պետք է կենտրոնանալ արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Կարծում եմ, որ Իսկանդարյանը շտապել է Մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ Հայ դատ Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Ալեն Սիմոնյանի խայտառակ խոստովանությունը․ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք (video) Ընդդիմադիրներն ամեն ինչի պատրաստ են․ կտեսնե՛ք․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Շիրազ Մանուկյան (video) Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ուշադրություն․ Վերին Լարս տանող ճանապարհի վիճակն այսօր Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի Փաշինյանը Պուտինի մոտ գնում է մի հարցով․․․ լուրջ խոսակցություն է լինելու, որից հետո․․․ Հովհաննիսյան (video) Նոր հարվածներ են հասցրել Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց (video) Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» «Մեզ այնտեղ չեն սպասում»․ «Հրապարակ» Միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ․ «Փաստ» ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am