Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ

Պահքը մարմնական հացից հրաժարվելու արարողություն չէ, այլ հոգևոր քաղցի գիտակցում, նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Հայրն ընդգծել է՝ թող այս օրերին քո աչքերը պահք պահեն մերձավորի թերությունները տեսնելուց, քո ականջները՝ դատարկախոսություն լսելուց, իսկ քո սիրտը՝ չարություն կրելուց:

««Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ» (Ա Կորնթացիս 8:8):

​Առաքյալի այս խոսքերը մեզ հիշեցնում են մի պարզ, բայց ցնցող ճշմարտություն. Աստված չի փնտրում մեր դատարկ սեղանները, Նա փնտրում է մեր փշրված ու խոնարհ սրտերը: Պահքը մարմնական հացից հրաժարվելու արարողություն չէ, այլ հոգևոր քաղցի գիտակցում: Ի՞նչ օգուտ, եթե մեր մարմինը հյուծվում է կերակրի բացակայությունից, բայց մեր հոգին ուռչում է հպարտությունից կամ դատարկվում սիրո պակասից:

​Ինչպես սուրբ հայրերն են հորդորում՝ «Պահք պահիր ոչ միայն ստամոքսով, այլև աչքերով, ականջներով և սրտով»:

Թող այս օրերին քո աչքերը պահք պահեն մերձավորի թերությունները տեսնելուց, քո ականջները՝ դատարկախոսություն լսելուց, իսկ քո սիրտը՝ չարություն կրելուց:

​Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը: Ուստի, թող քո պահքը լինի ոչ թե տխուր պարտականություն, այլ լուսավոր մի կարոտ, որը քեզ օր օրի ավելի է մոտեցնում Հարության լույսին»,- նշել է Տեր Աբրահամը։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ՝ Ջերմուկ-Վայք ճանապարհին. նոր մանրամասներ Բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է Խամենեիի խորհրդականը Եվրոպային մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու մեջ ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին Ընդդիմությու՛ն, Փաշինյանի ՔՊ-ն մանդատները կարող է վայր դնել, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է Ռուսաստանն անցնում է կոշտ արձագանքի․ Սպասե՛ք, ինչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում (video) Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Այ «ողորմելի՛», չփորձես անկախություն բառն արտասանել, թե չէ…Պարույր Հայրիկյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Լեհաստանի արդարադատության նախարար՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը. Լավրով Իրավիճակն այսօր․ Լեհաստանում բողոքը թեժացել է Կրկին ուտում են ԱԺ-ն «պայթեցրեց» Փաշինյանի դավաճանական նոր ծրագիրը. նոր ծեծուջարդ են հրահրելու, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Փարիզում այսօր կփակվի մետրոյի 40 կայարան «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am