«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ու 50 քպականները շարունակում են նախա-նախընտրական արշավը: Այն, որ դա ընտրական օրենքների ու կանոնների կոպիտ խախտում է, փաստում են բազմաթիվ մասնագետներ, սակայն դրան առանձին կանդրադառնանք: Տվյալ դեպքում մեզ ու, վստահ ենք, շատերին հետաքրքրում է այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ագրեսիվ, ջղային արձագանքում տարբեր բնակավայրերում իրեն զանազան հարցեր տվող կամ նույնիսկ ինչ-որ խնդրանքով դիմող մարդկանց: Ըստ որում, Փաշինյանի ագրեսիվ պահվածքի առումով մեծ տարբերություն չկա՝ քաղաքացին կամ որևէ անձ նրան խնդրում է իր զավակին ինչ-որ մանր պաշտոն տալ, թե դիտողություն է անում, որ Կաթողիկոսը նախարար չէ, որ Փաշինյանի քմահաճույքով նշանակվի կամ պաշտոնաթող լինի: Կապ չունի՝ մարդը իրենց գյուղում ինչ-որ բան կառուցելու խնդրանքով է դիմում, թե հիշեցնում է Արցախի մասին:

Նախքան մյուս դիտարկումներին անցնելը, պետք է մի կարևոր արձանագրում անել.

Նիկոլ Փաշինյանի հետ «մարզային հանդիպումներին», հասկանալի է, հիմնականում հավաքվում կամ «բերվում են» իր հանդեպ առավելապես լոյալ մարդիկ, եթե չասենք՝ իր նկատմամբ դրական տրամադրված կողմնակիցներ: Քիչ հավանական է, որ Փաշինյանին տեսնելիս հեռուստացույցն անջատող կամ ալիքը փոխող մարդիկ առանձնապես ցանկություն ունենան նրան մի հատ էլ «ժիվոյ» տեսնել:

Ու հատկանշականն այն է, որ դա էլ է Փաշինյանին նյարդայնացնում: Այն իմաստով, որ նույնիսկ իր հանդեպ դրական տրամադրված, այսպես ասած՝ «իր ընտրազանգվածի» ներկայացուցիչներն են հարցեր բարձրացնում: Եվ Փաշինյանն արդեն «իր» ընտրողների վրա է մուննաթ գալիս: Նրանց վրա է բարկանում, բորբոքվում, ձեռքերը թափահարում: Հիշո՞ւմ եք, երբ նոր էին եկել իշխանության, անդադար ասում էին՝ «թողեք, թող աշխատենք» կամ «թողեք, թող աշխատեն»: Ութ տարվա ընթացքում, այսինքն՝ հիմա, հասել են «դե, թողեք, թող ջղայնանա» կետին:

Ի դեպ, ջղայնանալու վերաբերյալ: Մի քիչ էլ՝ կենցաղային վարքի: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանից հազիվ թե կարելի էր սպասել այլ բան, քան այն, ինչ տեսնում ենք: Փաշինյանն 8 տարի շարունակ, ինչ վարչապետ է, իրեն այդպես է պահել՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարության նիստերին, թե՛ հակաճառողներին արձագանքելիս կամ ասուլիսներում «անդուր հարցի» պատասխանելիս, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին անդրադառնալու ժամանակ: Նրա հրապարակային պահվածքին բնորոշ են անկանոն ու անհավասարակշիռ ժեստիկուլ յացիան, անկանոն բղավոցները, անպարկեշտ բառապաշարը:

Թերթի տարածքն ու ընթերցողների նյարդերը խնայելով՝ հատ առ հատ չհիշեցնենք: Միայն «քեռակնոջ» խայտառակ գրառումը բավարար կլիներ, որպեսզի որևէ այլ գործիչ հանրային ճնշման ներքո հրաժարական տար ոչ միայն պաշտոնից, այլև քաղաքականությունից: Առհավետ:

Հիմա այդ նույն պահելաձևը տեսնում ենք Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ, հիմնականում՝ իր իսկ կողմնակիցների հետ հանդիպումների ընթացքում: Այնպիսի կայուն տպավորություն է ձևավորվում, որ Փաշինյանը քարոզչական ավտոբուսից դուրս է գալիս միայն այն բանի համար, որպեսզի մարալիկցիների, իջևանցիների, արթիկցիների ու մյուսների վրա գոռգոռա, ջղայնանա, ձայնը գլուխը գցի:

Ինչո՞ւ:

Դա ամենից առաջ տվյալ անհատի՝ Փաշինյանի անվստահության դրսևորում է: Ի դեպ, երբ դա համադրում ենք իրենց հրապարակած ու ակնհայտորեն «դզած-փչած հարցման» արդյունքների հետ, ապա հակադրությունն էլ ավելի է աչք ծակում: Ըստ այդ «հարցման», Փաշինյանը քաղաքական դաշտում իբրև թե «միանձնյա առաջատար» է: Բայց միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ:

Երկրորդը՝ Փաշինյանն իր փորձառությամբ հրաշալի տեսնում է, որ մարդկանց կողմից իր նկատմամբ վաղուց չկա վստահություն, չկա հարգանք: Նա բոլորից շուտ ու շատ է տեսնում, որ միակ բանը, որը մարդիկ, այս դեպքում՝ իր սակավաթիվ կողմնակիցները, դրսևորում են իրեն տեսնելիս, ինչ-որ անձնական կամ խմբային օգուտ քաղելն է: Այսինքն, նաև նրանք են դժգոհ:

Եվ երբ հորինված փուչիկը հանդիպում է իրականության փշերին, այն անմիջապես պայթում է: Տեսախցիկներն անկողմնակալ ֆիքսում են դա, ու բոլորը տեսնում են այդ պղպջակների պայթյունները, որոնք ուղեկցվում են Փաշինյանի ձայնային ջղային ելևէջումներով:

Փաշինյանն ու ՔՊ-ն նաև իրենք իրենց հորինած քարոզչական միֆերի տակ են մնացել: Իբր «30 տարի ոչինչ չէր արվել», եկավ Փաշինյանն, ու ծաղիկները ծաղկեցին, ճահիճները վերացան, անապատները ջրվեցին, անպտուղ ծառերը բերք տվեցին, նույնիսկ Արևը սկսեց առավոտյան ծագել, իսկ երեկոյան մայր մտնել: Իսկ ժողովուրդը, «երեք միլիոն վարչապետներն» իրեն երախտապարտ լինելու, իրեն տեսնելիս ինքնամոռաց ցատկոտելու, ոտքերի առաջ վերջին ոչխարը մորթելու փոխարեն դեռ մի բան էլ անդուր հարցեր են տալիս, բողոքում են, Արցախի մասին են հիշեցնում, Կաթողիկոսի մասին... Այ, այ, այ, ինչպիսի երախտամոռություն:

Փաշինյանն էլ բռնկվում է: Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում: Իրեն երևի թվում էր, թե ապրում է իր ֆեյքերի, «շեֆ, ամեն ինչ լավ է» զեկուցող ենթակաների կամ մերձավոր քպականների միջավայրում, մինչդեռ այդպես չէ:

«Իրական Հայաստանի» գաղափարաբանը բախվեց իսկական Հայաստանին, ու չդիմացավ, նյարդերը տեղի տվեցին:

Իսկ իսկական Հայաստանը էապես տարբերվում է նրանից, ինչը հորդում է իշխանական քարոզչամիջոցներից ու իշխանական քարոզիչների հայտարարություններից: Իսկ բուն իրականության և փաշինյանական «իրականության» միջև խզումն այնքան ահռելի է, որ նույնիսկ Փաշինյանն է տեսնում դա և սկսում է չդիմանալ:

Ու այնպես է մուննաթ գալիս, թե՝ այս կամ այն ենք արել, կարծես «հերանց տնից» բերած փողերով են արել, կարծես դա հերոսություն է, այլ ոչ թե նորմալ բան: Ընդ որում, եթե ինչ-որ բաներ նույնիսկ արվել են, ապա դրանք չնչին են այն ավերների հետ համեմատած, որ բերել են նրանք:

Փաշինյանի կառավարությունը աղքատությունը չի նվազեցրել, անդադար խոստացել է, բայց ոչ մի նորմալ աշխատատեղ չի բացել, երկիրն ու ժողովրդին դրել է լրջագույն սպառնալիքների տակ, պատերազմի ու հազարավոր տղաների մահվան պատճառ է դարձել, Արցախն են ուրացել ու հանձնել թշնամուն, Հայ առաքելական եկեղեցին կործանելու նպատակով արշավի են ելել, և... այդքանից հետո ուզում են, որ իրենց ոչ մի հարց չտա՞ն:

Լո՞ւրջ:

Հա, ի դեպ, մարդկանց վարագույրները մի փչացրեք, ափսոս են: Նրանք միլոններով պարգևավճար չեն ստանում՝ ի տարբերություն քպականների:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ՝ Ջերմուկ-Վայք ճանապարհին. նոր մանրամասներ Բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է Խամենեիի խորհրդականը Եվրոպային մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու մեջ ԱՄՆ դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ահաբեկել ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին Ընդդիմությու՛ն, Փաշինյանի ՔՊ-ն մանդատները կարող է վայր դնել, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է Ռուսաստանն անցնում է կոշտ արձագանքի․ Սպասե՛ք, ինչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում (video) Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Այ «ողորմելի՛», չփորձես անկախություն բառն արտասանել, թե չէ…Պարույր Հայրիկյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Լեհաստանի արդարադատության նախարար՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը. Լավրով Իրավիճակն այսօր․ Լեհաստանում բողոքը թեժացել է Կրկին ուտում են ԱԺ-ն «պայթեցրեց» Փաշինյանի դավաճանական նոր ծրագիրը. նոր ծեծուջարդ են հրահրելու, որ… Ռոբերտ Մարգարյան (video) Փարիզում այսօր կփակվի մետրոյի 40 կայարան «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am