Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում են հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փասստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը