Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշման մեջ։ Որոշմամբ «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը» նպատակ ունի խթանել Հայաստանի արտադրողների՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

Ծրագրի գործարկումից հետո ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում փոխհատուցելի ապրանքներից, որպես բացառություն, նշված է ՏԳՏԴ C 10.8 ամբողջ խումբը, որի նպատակն է եղել բացառել ոչ հայկական հումքով ապրանքների արտահանման դեպքում փոխհատուցումը՝ այսպիսով շեշտը դնելով այն ապրանքների վրա, որոնք հիմնականում և՛ հայկական հումքով են, և՛ հայկական ծագման։ Սակայն որոշման կիրարկման ընթացքում լինում են ապրանքներ, որոնք արտադրվում են հայկական հումքով, ամբողջովին ելնում են որոշմամբ հաստատված ծրագրի տրամաբանությունից, սակայն առաջանում են տարընթերցումներ արտադրանքի՝ ըստ գործունեության տեսակների դասակարգման և առհասարակ տնտեսական գործունեության տեսակների դասակարգման տեսանկյունից։

Մյուս կողմից՝ նախատեսված է, որ որոշումը պետք է տարածվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների վրա, սակայն որոշման 4-րդ կետում նշված է, որ որոշումը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Մինչդեռ որոշման կիրարկման ընթացքում պարզ է դառնում, որ արտահանումից մինչև հայտի ներկայացումը բավականին ժամանակատար ընթացք է՝ պայմանավորված արտահանված ապրանքի թիրախային երկիր հասնելու, այնտեղ մաքսազերծման գործընթացը կատարելու, համապատասխան փաստաթղթերը պատրաստելու և լիազոր մարմին ներկայացնելու հանգամանքով։ Հետևաբար, 2026 թվականի դեկտեմբերի 31-ը որոշման գործելու վերջնաժամկետ սահմանելը սահմանափակում է 2026 թվականի տարեվերջին կատարված արտահանումների՝ որոշման շրջանակներում դիմելու հնարավորությունը, այսպիսով թույլ չտալով որոշման 2-րդ կետում ամրագրված դրույթի լիարժեք իրականացումը։ Որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով նշված է, որ արտահանողը կարող է հայտ ներկայացնել արտահանումից վեց ամսվա ընթացքում, հետևաբար անհրաժեշտ է որոշման գործելու վերջնաժամկետը պայմանավորել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների համար դիմելու թույլատրելի ժամկետով։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են բացառելու որոշման կիրարկման ընթացքում ծագող երկիմաստության տեղիք տվող դրույթները սկսած ՏԳՏԴ C 10.8 ամբողջ խմբի որոշումից բացառելու ժամանակահատվածից՝ միաժամանակ պահպանելով որոշման նպատակը և թիրախային ապրանքների ուղղվածությունը, և ապահովելու որոշմամբ սահմանված դրույթի, այն է՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների համար որոշման շրջանակներում դիմելու հնարավորությունը։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ (video) #ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց․ Սուրեն Պապիկյանից բացատրություն են պահանջում (video) Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Պատերազմը չի ավարտվի․ ինչ մանրամասներ են հայտնի դարձել Պուտին-Թրամփ հեռախոսազանգից (video) Թրամփ․ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել Գագիկ Ծառուկյանը՝ իր նկատմամբ սպասվող հնարավոր ճնշումների մասին (video) Թույլ չենք տա՝ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն Արտաշատում պարեկները զինծառայողների մոտից հայտնաբերել են Իրանում արձագանքել են Թրամփի հայտարարությանը Թրամփ․ Վենսը «պակաս ոգևորված» էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am