«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ հունվարի 8-ին հետախուզում էր հայտարարվել։ Tert.am-ի տեղեկություններով Սերժ Վարդանյանն արդեն հայտնաբերվել է։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Ոստիկանները հայտնաբերել են նշված քաղաքացուն և բերման ենթարկել»։
Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ, ապա նաև բռնություն էին կիրառել, հայհոյել մատուցողին։
Նախքան այդ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք է գրանցվել։ Երկու դեպքով էլ հարուցված է քրեական գործ։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն Վարդանյանը չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Այսպիսով, որոշում էր կայացվել Սերժ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և դրա համար նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Հիշեցնենք, որ Երևանում երեկ տեղի ունեցած ավտովթարից հետո, որի հետևանքով 2 ոստիկան էր մահացել, ձերբակալվել էր «Ճվճվ Արոյի» մյուս որդին։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը