Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում գլխավոր միջոցառմանը՝ գալա համերգին, որի համար կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Մենք տեղեկացրել էինք, որ գրավոր մի քանի հարց էինք ուղղել նվագախմբին, սակայն պատասխան չենք ստացել: Թերթի հետ կապ հաստատեցին նվագախմբից և տեղեկացրեցին, որ դեռևս փետրվարի 12-ին պատասխան ուղարկել են էլեկտրոնային փոստով: Փաստացի, նվագախումբը չի խուսափել պատասխանից, պարզապես տեխնիկական պատճառներով պատասխանը մեզ չի հասել: Մենք խնդրեցինք նորից ուղարկել պատասխանը, և այն ներկայացնում ենք ստորև:

Մասնավորաբար, հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, նվագախմբից պատասխանել են. «Չինական ծագում ունեցող ամերիկացի դաշնակահար Լանգ Լանգը աշխարհի լավագույն դաշնակահարներից է, մեր ժամանակների ամենաազդեցիկ և հայտնի երաժիշտներից մեկը։

Նա ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի հետ աշխարհի լավագույն բեմերում։ Լանգ Լանգը օրեր առաջ ելույթ ունեցավ Միլանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Մեծ ձեռքբերում է, որ Լանգ Լանգը համաձայնել է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբել յանական համերգաշրջանի գլխավոր համերգին, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ առիթ է իր հոբել յանը և անցած 20-ամյա ճանապարհն արժևորելու բարձրարվեստ այս համագործակցությամբ։ Լանգ Լանգի՝ Հայաստան կատարելիք այցը կարևոր է ոչ միայն մեր երկրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այլև այն տարածաշրջանային մասշտաբի խոշոր մշակութային իրադարձություն է, որը զգալիորեն կխթանի մշակութային տուրիզմը (համերգին սպասվում է հանդիսատես Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից)»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքան է կազմելու դաշնակահարի հոնորարը, պատասխան չի տրվել՝ նշելով. «Լանգ Լանգի հետ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են վերջինիս եկամուտներին, վերջինիս գաղտնիքն են, և մենք չունենք իրավասություն այն բացահայտելու»։ Այնինչ, հարցը կարևոր էր հատկապես այն առումով, որ վճարումը կատարվում է պետբյուջեից, և թափանցիկությունն այս առումով առաջնային է:

Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տոմսերի վաճառք լինելու է, և եթե այո, ապա ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու։ «Տոմսերի վաճառքն արդեն հայտարարված է։ Համերգի տոմսերի արժեքը 5000-ից 50000 դրամի սահմաններում է»,-նշված է պատասխանում։

Իսկ կառավարության հատկացրած 106 մլն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։ Այս հարցին նվագախմբից պատասխանել են. «ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է դաշնակահարի մասնակցության ծախսերի մի մասը։ Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչը ենթադրում է նաև կազմակերպչական մեծ ծախսեր։ Համերգի կազմակերպչական ծախսերը նվագախումբը պետք է ձեռք բերի ֆոնդհայթայթման միջոցով տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանա պատշաճ կերպով իրականացնել նվագախմբի ստեղծագործական կյանքում մեծ կարևորություն ունեցող այս իրադարձությունը, որը մեծ ճանաչում է բերում նվագախմբին և մեր երկրին»:

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am