Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

«Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում (https://azertag.az/ru/xeber/rasporyazhenie_prezidenta_azerbaidzhanskoi_respubliki__ob_utverzhdenii_i_gosudarstvennoi_programmy_po_velikomu_vozvrashcheniyu_na_osvobozhdennye_ot_okkupacii_territorii_azerbaidzhanskoi_respubliki-3622211): Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության: Նկատելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ադրբեջանցիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի բնակչություն չի եղել, խոսքն առաջին հերթին նախկին ԼՂԻՄ տարածքների մասին է: 2024-2025 թվականների ընթացքում ադրբեջանցիներով են բնակեցվել Մարտակերտի շրջանի Վանք, Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ, Քոլատակ, Հաթերք, Չափար, Դրմբոն գյուղերը, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքը, Կարմիր Շուկա, Սոս գյուղերը, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքը, Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա, Աստղաշեն, Խաչեն, Նորագյուղ, Խնապատ, Խնածախ, Շոշ գյուղերը: Ադրբեջանցիների բնակեցման քաղաքականություն է սկսվել նաև Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի արվարձան Կրկժանում (https://t.me/maidentower/60709):

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին վարում է զուտ հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերի և շրջանների «ադրբեջանականացման» քաղաքականություն՝ այդ բնակավայրերին և տեղանքին տալով նոր տեղանուններ, նոր պատմություն, որտեղ հայկական պատմական, մշակութային ներկայությունը բացառվում է: Պատահական չէ, որ 2024 թվականից սկսվեց «ադրբեջանակացվել» Արցախի պատմամշակութային, հոգևոր սիրտը՝ պատմական Խաչենն իր Վանք գյուղով: Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են, թարմացվել և ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում են որպես «նորակառույց»: Նույն կերպ ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդային և Արցախի Հանրապետության տարիներին կառուցված դպրոցները, մանկապարտեզները, իսկ քաղաքներում՝ բնակելի շենքերը, որոնցից շատերը կառուցվել էին Արցախի կառավարության կողմից: «Վերաբնակեցված» ադրբեջանցիները Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացվում են որպես «վտարված տեղաբնիկներ»: Այստեղ, իհարկե, կա մեծ հակասություն և ակնհայտ սուտ, քանի որ առկա են ադրբեջանցիներով վերաբնակեցված գյուղերի բնակչության էթնիկ կազմի, թվաքանակի մասին խորհրդային տարիներին կազմված փաստաթղթերը, որոնք ակնհայտ փաստում են վերաբնակեցված գյուղերում ադրբեջանական բնակչության իսպառ բացակայությունը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ չակերտավոր վերաբնակիչների բանավոր պատմությունները տեսանկարելիս, ուղղակի ստեղծում է այդ գյուղերի համար նոր և ադրբեջանական կողմի համար ընունելի անցյալ:

Ադրբեջանցիներով բնակեցված նախկինում հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերում ոչնչացման ուղղակի վտանգի տակ են հայտնվում բնակավայրերում և նրանց վարչական սահմաններում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային կոթողները, բնակավայրերում տեղադրված և կառուցված հուշարձաններն, այդ բնակավայրերի գերեզմանատները և այլն: Ադրբեջանական «վերադարձի» հետևանքով քանդվել է Վանք գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-9-%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1/):
Կից նկարները ներկայացնում են Խնածախ գյուղի բնակեցման ընթացքը: Գյուղի Հյարենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշարձանները վերացվել են և տեղը կանգնեցվել է գյուղի հնարած՝ ադրբեջաներեն անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am