Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ադանա քաղաքը
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ադանա քաղաքը։
APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերում գրառում է տարածել՝ կոչ անելով ամերիկացիներին անհապաղ լքել հարավարևելյան Անատոլիան և Ադանա քաղաքը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, «անվտանգության ռիսկեր» վկայակոչելով, հրամայել է տարհանել Ադանայում գտնվող հյուպատոսության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։
