Սաուդյան Արաբիան Իրանին նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրների վրա հարձակումների հետևանքների մասին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական ​​հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», – հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։

Էր Ռիադում նշել են, որ իրանական կողմը չի իրականացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրանական գրոհները նշանակում են «հետագա սրացում, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 9-ի առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են Շայբա խոշոր նավթահանքը թիրախավորող երկու անօդաչու թռչող սարք։

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից հրթիռային և դրոնային հարձակման պատճառով աշխատել են ՀՕՊ համակարգերը, լսվել են պայթյուններ։

Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է մարտի 9-ի վաղ առավոտյան հրթիռային գրոհի մասին։

Միևնույն ժամանակ The Associated Press-ը, հղում անելով անվտանգության ծառայության իրազեկ աղբյուրի, հաղորդել է, որ Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 9-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել, երբ այն մոտենում էր Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող «Վիկտորիա» ավիաբազային։

Իր հերթին, Բահրեյնը հայտարարել է իրանական անօդաչուի գրոհի հետևանքով 32 վիրավորի մասին։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողության էր խնդրել Պարսից ծոցի երկրներին ուղղված հարվածների համար և հայտարարել, որ արաբական երկրները կթիրախավորվեն միայն այն դեպքում, եթե նրանց տարածքն օգտագործվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների համար։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) «4 միլիարդ 292 մլն․ դրամ․ Ասֆալտից փող «քերող» ՔՊ-ն»․․․ խայտառակ մանրամասներ (video) Հիմա ասեմ՝ Փաշինյանենք ինչ են անելու, ուշադի՛ր պետք է լինել․ Աննա Գրիգորյան (video) «Ժողովուրդը սխալվեց, որ Նիկոլին ընտրեց»․ գյումրեցիների կոշտ պատասխանը (video) Ռոբերտ Քոչարյանը սրա մասին խոսելու է ու բացի բոլորիդ աչքերը․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկո՛լ, չփորձվես գիժ խաղալ ու ուշադիր լսի՛»․ Նարե Սոսե (video) Ընդդիմությու՛ն, թքած ունեցեք ու արե՛ք դա․ Նաիրա Զոհրաբյան (video) Հասկանու՞մ եք՝ Իսրայելն ինչ կոչ արեց, աղետը մեր գլխին կախված է (video) Աղն ու ձյունը գա ձեր գլխին, տեսեք՝ «բորդուրները» ինչ են արել․ Մեսրոպ Մանուկյան (video) «Խայտառակ վիճակ է․ ճակատագրական պահը եկել է, Նիկո՛լ, էս ի՞նչ ես անում»․ Գառնիկ Դանիելյան (video) «Ազգը ոտքի հելնի, էդ միմոսին դուրս էնի», «թուրքին թող սրդիկ էնե»․ գյումրեցիներ (video) Այս նկարը լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս այս իշխանության կեղծավորության աստիճանը. Արթուր Չախոյան Գործ ունենք հիմնարար նշանակությամբ պատերազմի հետ. այն կբերի շատ ավելի խորը փոփոխություններ. քաղաքագետ Վերաքննիչի որոշումը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված՝ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը «Սասու՛ն, նամուսիդ թքելն էլ է ափսոս»․ Նարե Սոսե (video) «Հիմա լսի՛ր՝ ինչ եմ քեզ ասում․․․ գլուխդ կախ կանգնելու ես ու․․․»․ Գառնիկ Դանիելյան (video) ԱՄՆ-ն դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ. Պենտագոնի ղեկավար Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ադանա քաղաքը Սաուդյան Արաբիան Իրանին նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրների վրա հարձակումների հետևանքների մասին «Գոնե կռիշ ունենանք, կռիշի տակ մեռնենք». գյումրեցի ընտանիքը 37 տարի տնակում է ապրում (video) Հրդեհ՝ Թուրքիայի մզկիթներից մեկում Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում կանխատեսվո՞ւմ է․ մանրամասներ Նիկոլն ընդունեց իր պարտությունը․ հայ եկեղեցին հաղթեց․ Անաստաս Իսրայելյան (video) Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am