Արարատի մարզում 37-ամյա կինը հայհոյել է դպրոցի տնօրենին, սպառնացել ու վնասել է նրա «BMW»-ն

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը առավոտյան մտել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-ից 15 րոպե անհասցե հայհոյանքներ հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, այնուհետև մտել դպրոցի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Հասմիկ Մ․-ի աշխատասենյակ, իր մոտ գտնվող պայուսակից հանել խոհանոցային դանակը և սպառնացել, որ այդ դանակով կսպանի նրան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 3-ին ժամը 10։15-ի սահմաններում Նունե Մ․-ն մտել է վերոնշված դպրոց, որտեղ դպրոցի կոլեկտիվի և աշակերտների ներկայությամբ անհասցե շուրջ 10-ից 15 րոպե հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, փնտրել տնօրենին, մտել նրա աշխատասենյակ պայուսակից հանել խոհանոցային դանակ, պահել տնօրենի ուղղությամբ, մոտենալով նրան՝ հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ ասելով կմորթեմ, կսպանեմ, իսկ տնօրեն Հասմիկ Մ․-ն այդ սպառնալիքներն իրական համարելով փախել է աշխատասենյակից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո դպրոցի աշխատակիցների հորդորով Նունե Մ․-ն դպրոցից դուրս է եկել և նկատելով բակում կայանված Հասմիկ Մ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ իր մոտ եղած նույն դանակով ավտոմեքենան քերծել է՝ պատճառելով գույքային վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նունե Մ․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիքը։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
«Նիկոլին տաշել են»․ Հայկ Նահապետյան (video) «Իրավիճակը սրվել է․ Փաշինյանը կատաղել, հենց փողոցում ռազբիրատ է արել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մարդու են բան ասում, էդ մարդ չի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին (video) Նիկոլին ջախջախիչ խայտառակվելու իր թվերն են դեմ տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչպես են մարզերում Փաշինյանին նեղը գցել՝ տեսախցիկներից դուրս․ Դանիելյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Իրանի դեսպանատան դիմաց Բագրատ և Արշակ Սրբազանների անունից ծաղկեպսակ է տեղադրվել «Սասու՛ն, արդեն գլխիդ գալիքը գիտես, Նիկոլը բզեց, բերանդ չբացեցիր»․ Անաստաս Իսրայելյան (video) Տեր Արմեն Աթաջանյանը կարգալույծ է հռչակված 2019 թվականից,սակայն միշտ ներակայանում է որպես հոգևորական Պարեկներն ու ոստիկանները ապօրինի որսի դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է 6 տափաստանային արտույտ 90 օրից հայ ժողովուրդն ապրելու է ուժեղ Հայաստանում և ունենալու է ուժեղ առաջնորդ․ Գոհար Մելոյան Չինաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Չժայ Ցզյուն Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են․ քաղաքագետ Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերով կատարված գողության դեպքը Բահրեյնում իրանական հարվածներից 32 մարդ է վիրավորվել, իսկ պետական նավթային ընկերությունը ֆորս մաժոր է հայտարարել Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել 2018-ին ինձ գիտե՞ք՝ ինչ են զգուշացրել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց Թրամփը նավթի գների աճն անվանել է «շատ փոքր գին» #ՈՒՂԻՂ․ Շտապ. Իրանը սպառնացել է ռմբակոծել օկուպացված Արցախին. ի՞նչ է անելու Հայաստանը․ Զոհրաբյան (video) Փետրվարին ՀՀ-ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա․ Sputnik ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևավճարներ են ստացել Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն Առաջնորդին Աշոցքի տարածաշրջանում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ պատերազմում 7-րդ զինծառայողի զոհվելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am