ԱՄՆ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի դպրոցը՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով
ԱՄՆ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի դպրոցը՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Դպրոցը նույնականացվել է որպես իրանական ռազմական օբյեկտի մաս, քանի որ մոտակայքում գտնվում են ԻՀՊԿ-ի երկու օբյեկտներ։
Հիշեցնենք, որ Մինաբում (Հորմոզգան նահանգ) գտնվող Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցը փետրվարի 28-ի առավոտյան ոչնչացվել է հրթիռային հարվածով։ Զոհվել է ավելի քան 175 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։
