Սարիկ Մինասյանը հայհոյանքով է պատասխանում ֆեյսբուքյան օգտատերերին
Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը սոցիալական ցանցերում հաճախ դրսևորում է պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ։
Մինասյանը բավականին հիվանդագին է արձագանքում օգտատերերի մեկնաբանություններին։ Նման դեպքեր նախկինում ևս արձանագրվել են։
Ամիսներ առաջ նա արդեն անհարմար իրավիճակում էր հայտնվել, երբ ֆեյսբուքյան կին օգտատիրոջ հետ լեզվակռվի մեջ էր մտել և հրապարակային հարթակում փորձում էր «հաշիվներ մաքրել»։ Ավելի ուշ Սարիկ Մինասյանը ստիպված էր հեռացնել իր գրառումները։
Այս անգամ ևս միջադեպը տեղի է ունեցել ֆեյսբուքում։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը՝ հանրությանը «Մեր Սարիկ» անունով հայտնի Մինասյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Մենք ընտրում ենք խաղաղությունը։
Խաղաղության այլընտրանքը պատերազմն է…»։
Հրապարակման տակ օգտատերերից մեկը Մինասյանին դիմել է «ավանակ» բառով, ինչին պաշտոնյան պատասխանել է հայհոյախառն արտահայտությամբ.
«Հորդ անունն ես հիշել, այ գ…»։
Մանրամասները՝ oragir.news-ում


