Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում

Իսրայելը ԱՄՆ–ին ներքաշել է մեծ արկածախնդրության մեջ։

Իսրայելում արդարադատությունից խուսափելու նպատակով ամբողջ աշխարհը պայթեցնելու ծրագիրն աշխատացնող Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփին համոզել էր, որե թե ԱՄՆ օդից ու դրսից աջակցի, եթե Իրանի վրա ճնշում բանեցնի, ապա Իսրայելը ցամաքային օպերացիա կկազմակերպի դրանից հետո և կփլուզի Իրանը։

Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել հարձակումից հետո ցամաքային օպերացիա տեղի չի ունենում։ Իրաքի քրդերը չեն համաձայնում, Իրանի քրդերը՝ նույնպես։ Բելուջները թեման փակել են։ Մնացել է Ադրբեջանը։

Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։

Ադրբեջանին օգնեց նաև Արևմուտքը, հատկապես Արցախը կլանելու ժամանակ։ Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի ջանքերով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դավաճանաբար հանձնել Արցախը Ադրբեջանին և օգտագործվել Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Իրանի դեմ։

Ամենքին իր գինը տվեցին։ Նիկոլին դավաճանության դիմաց խոստացան աջակցել նրան՝ աթոռը պահպանելու հարցում։ Ալիևին Արցախը տվեցին ավանսով։ Այն պայմանով, որ Ադրբեջանը անհրաժեշտ պահին համաձայնի օգտագործվել Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ալիևը համաձայնեց, բայց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ հիմա չի ուզում ամբողջությամբ օգտագործվել, ինչը նյարդայնացնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թրամփի վարչակազմին։ Վերջինս Թրիփփ անվան տակ «Զանգեզուրի միջանցք» է նվիրել թուրքական աշխարհին և ակնկալում է փոխհատուցում՝ հակաիրանական ցամաքային օպերացիայի տեսքով։

Թուրքիան Ադրբեջանին խորհուրդ է տալիս չմտնել հակաիրանական արկածախնդրության մեջ։ Ալիևը չի ուզում, բայց Իսրայելն ու ԱՄՆ–ը եկել են իրենց տված պարտքի հետևից։ Ու որպեսզի Ալիևը տարբերակ չունենա, Նախիջևանում սադրիչ պայթեցում կազմակերպվեց։ Չեն բացառվում այլ սադրանքներ ևս, քանզի Իսրայելի համար խիստ կարևոր է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ դրանից հետո Բաքուն կարող է վերածվել լեգիտիմ թիրախի, բայց քանի որ պարտքի տակ է, ուստի այս փուլում գոնե իմիտացիաներ է անում, թե, իբր, պատրաստվում է պատերազմի՝ այն հույսով, որ կկարողանա ժամանակ ձգել՝ «Հետո կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» տարբերակով։

Թե ի վերջո ինչպիսի զարգացում կունենանք, կերևա առաջիկա օրերին։

Ամեն դեպքում արձանագրենք, որ ԱՄՆ–ի և Իսրայելի պլանները՝ Իրանի հարցերը շուտափույթ լուծելու հարցում տապալվեցին։ Թեև սպանվեց մեր բարեկամ երկրի հոգևոր առաջնորդը, բայց համակարգային փլուզում տեղի չունեցավ։ Թրամփը հիմա չգիտի, թե ինչպես է դեմքը փրկելու և ինչքան պետք է տևի այս արշավը, իսկ Նաթնյահուին մնացել է է՛լ ավելի մեծ սադրանք ու արյունահեղություն կազմակերպելը։ Այս խմորը շատ ջուր է տանելու։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 400 անգամ
Լրահոս
«Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am