«Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան

«Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով և այլ փողոցային պայքարներին ակտիվ մասնակցությամբ մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ նայում ենք սոցհարցումները, մոտավորապես 1,5-2 տարի առաջ մարդկանց 60 տոկոսը կողմնորոշված չէր։ Նրանց զգալի մասը մարդիկ են, ովքեր հիասթափվել են ՔՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկեն։ Հիմա այդ մարդկանց տոկոսը բավական փոքր է՝ մոտ 25-30 տոկոս։ Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ գուցե որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ։ Եվ լավ է, որ կան ուրիշ ուժեր։ Մեր զրույցի ժամանակ արդեն ասել եմ՝ նախկինում 5-6 կուսակցություն մտնում էին խորհրդարան, հիմա նորմալ չէ, որ 3-ը մտնեն։ Համարենք, որ մեր ջանքերը, փողոցային պայքարը, իշխանափոխության լավ հնարավորություն են ստեղծել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ հետևում է քաղաքական ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերին և կարծում է, որ դրանք լավն են, սակայն հարց է առաջանում, թե ով կարող է դրանք իրագործել։

«Մարդ, որն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որն ապացուցել է, որ պայքարող է, թե՞ լրիվ նոր մարդիկ, ովքեր ունեն այդ ցանկությունը, բայց դեռ չունեն փորձ և դեռ պրակտիկ տեսանկյունից չեն դրսևորվել քաղաքական պայքարի մեջ։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ, որպես քաղաքական ուժ, և ես ինձ՝ որպես առաջնորդ, որն ընդունակ է, արել է երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է, և կարող է դա անել 3-րդ անգամ։ Սա պետք է լինի մեր մեսիջը մեր ընտրողներին»,-հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև հարցին, թե ինչու է 2018 թվականից հետո Հայաստան վերադարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր խողովակներով նախազգուշացումներ էր ստացել Նիկոլ Փաշինյանից այն մասին, որ Հայաստանում նրան ձերբակալություն է սպասվում։

«Բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ։ Սա ռացիոնալ որոշում չէր և ես գիտեի այդ մասին։ Ես բոլոր հնարավորություններն ունի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ գումար էի վաստակում, խնդիրներ ընդհանրապես չէի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով՝ այն կերպարը, որ մշտապես ունեցել եմ, ինձ թույլ չի տվել մտածել որ կարող եմ չգալ, ընկալումը կարող էր այնպիսին լիներ, որ վախեցել եմ, թողել, փախել։ Եկա, մտա պայքարի մեջ։ Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան ու չպայքարել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։

դիտվել է 560 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am