«Քոսոտ երկրի» պարգևատրումը Ռադիկ Մարտիրոսյանին
Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս պարգևին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն արժանացել է գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար, ասվում է ԳԱԱ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանն հայտարարել էր, թե Հայաստանի չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ։
