Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին
Այսօր առավոտյան իրանական ԱԹՍ-ները խոցել են «Prima» առևտրային անվանումով նավթատար լցանավը։ Այն անտեսել է տեղաշարժի արգելքի և Հորմուզի նեղուցով անցնելու վտանգների հետ կապված ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բազմաթիվ նախազգուշացումները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ հայտարարությանը։
Նշվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցն արդեն ութերորդ օրն է, ինչ վերահսկողության տակ է գտնվում՝ «ամերիկյան ահաբեկիչների նենգ ագրեսիայից», Իրանի գերագույն առաջնորդի մահվանից, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի վրա հարձակումներից հետո։
Թշնամական պետությունների հետ դաշնակից երկրների լցանավերին և առևտրային նավերին արգելվում է անցնել այս նեղուցով։
