Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է. Տիգրան Քոչարյան
Ինչպես և սպասվում էր, դուրս եկավ հերթական հարցումը, որի նպատակն է հայ ժողովրդին անլուրջ ներկայացնել և նեղն ընկած Նիկոլին աջակցել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամերիկյան IRI-ի հերթական հարցումից պարզվում է, որ հայ ժողովուրդը այն աստիճան հիմար է, որ իրեն մորթելուց, թալանելուց, խաբելուց, իրեն ծաղրելուց, իշխանություններին Ալիևի ու Էրդողանի կողմից սատարելուց հետո պատրաստ է նպիկոլենց երկու անգամ ավելի շատ ձայն տալ, քան ամենաընդդիմադիրները` միասին վերցրած։
Արդեն դարձել է վատ ավանդույթ․ հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է։
Իսկ այս մեկը, իրենց սիրած լեզվով ասած՝ դասական հիբրիդային ներգործության օրինակ է»։
