Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար ներդրեց և Ստեփանակերտում կառուցեց նոր ԲԿ` նորագույն սարքերով հանդերձ
2008 թ-ին Ստեփանակերտի հին քաղաքային հիվանդանոցի հարեւանությամբ սկսվեց բժշկական նոր կենտրոնի շինարարությունը։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 25 միլիոն դոլար ներդրեց Ստեփանակերտում նոր բժշկական համալիր կառուցելու համար։ Այս մասին հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից
Բժշկական նորագույն, ժամանակակից բուժախտորոշիչ եւ վիրաբուժական սարքավորումներով կահավորված համալիրը տարածաշրջանում եզակի էր։ Բացումը կատարվեց 2013 թվականին։
Բժշկական կենտրոնը կարող էր ընդունել մինչեւ 136 ստացիոնար հիվանդ ու մինչև Արցախի հանձնումը գերազանց ծառայում էր բնակչությանը։
Սամվել Կարապետյանի կառուցած բժշկական կենտրոնի դերն անգնահատելի էր հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում։ Այդ ներդրման շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին։
Ստեփանակերտի հիվանդանոցը կրում էր բարերարի ծնողների Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը։
