Իրանի ռեժիմը չպետք է նշանակի այն մարդկանց, ովքեր ցանկանում են շարունակել Իսրայելի nչնչացման ծրագիրը․ Իսրայել Կաց
Մենք ակնկալում ենք, որ Իրանի ժողովուրդը ոտքի կկանգնի և մեր այս օպերացիան կօգտագործի՝ փոխելու ռեժիմը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Այս ռեժիմը չպետք է նշանակի այն մարդկանց, ովքեր ցանկանում են շարունակել Իսրայելի ոչնչացման ծրագիրը։ Ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա մեր տեսադաշտում է։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ Իրանի ժողովուրդը կօգտվի այս գործողություններից՝ ռեժիմը փոխելու համար»,-նշել է նա։
