Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը
Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը, հաղորդում է իսրայելական 9-րդ ալիքը:
Իսրայելի պաշտպանության նախարար Կացն էլ ուղերձ է հղել Թեհրանին․
«Այս ռեժիմը չպետք է նշանակի այն մարդկանց, ովքեր ցանկանում են շարունակել Իսրայելի ոչնչացման ծրագիրը։ Ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա մեր տեսադաշտում է։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ Իրանի ժողովուրդը կօգտվի այս գործողություններից՝ ռեժիմը փոխելու համար»,- ասել է նա։
Նշենք՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Մենք անցնում ենք պատերազմի նոր փուլի։ Մենք կխորացնենք հարվածներն Իրանին։ Բացի այդ, մենք անսպասելի քայլեր ենք մշակել»։
Տեսանյութը՝ հղմամբ։
