Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանում տեղի ուենցող գերլարված իրավիճակը խոսում է այն մասին, որ գնալով պատերազմի ալիքը մեծանում է։ Այլ կերպ ասած՝ փաստացի գործ ունենք համաշխարհային բնույթի մի մեծ պատերազմի հետ։ Տեղի ունեցող համընդհանուր զարգացումները խոսում են այն մասին, որ բոլոր հիմքերը կան ենթադրել՝ Իրանի շուրջ տեղի ունեցող պատերազմի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, քանի որ անընդհատ տարբեր հայտարարություններ, հեռախոսազրույցներ ու հայտարարություններ են հնչում, հետևաբար, Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։
Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում։ Լրիվ մեկ այլ՝ զուգահեռ իրականություն։ Իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի նախընտրական պրոցեսի մեջ են, և, կարծես թե թքած ունեն կատարվող իրադարձությունների վրա։
ԱԺ-ում վերջի երկու օրերին կատարվածը՝ փողոցային ժառգոն, վուլգար հռետորաբանություն, փողոցային էժանագին բառամթերք, ընդդիմադիրներին անարգանքի սյունին գամելու տեսարաններ, և այս ամենը բացառապես սեփական աթոռը պահելու նպատակով։
Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանի ջղաձգումները վկայում էին այն մասին, որ նա լուրջ դեպրեսիայի մեջ է, հասկանում է, որ երկու քարի արանքում է, բայց ամեն ինչ անում է՝ րջապատին ցույց տալ, որ ինքը տեղի ուենցողի «ուժեղ տղեն» է։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանն այսօր աննախանձելի իրավիճակում է, նա, հոգու խորքում ևս գիտակցում է ստեղծված իրավիճակի բարդագույն լինելու աստիճանը, սակայն ամեն ինչ անում է, որ հանրությանը համոզի, թե «երկրում խաղաղություն է» և «չար ուժերն ինչքան էլ փորձեն ներքաշել տարածաշրջանի մղձավանջի մեջ, չի ստացվելու»։
