Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
Ինչպես հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր: Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել է անհապաղ բժշկական հետազոտության ենթարկելու հարց: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանման՝ այդ նպատակով արդեն իսկ կազմակերպվել է բժշկի այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետեւողական կլինի այս հարցում:
Քննարկման ընթացակարգեր են նախաձեռնված նաեւ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի, ինչպես նաեւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հետ կապված հարցերով: Առաջին այցի ժամանակ անհապաղ քայլեր են ձեռնարկվել Արմեն Բիլյանի խցի խոնավության վերացման ուղղությամբ։ Բացի այդ, ուղարկված են համապատասխան գրություններ ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացվել են նաեւ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ է նաեւ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը