Նախիջևանին ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված որպես նախնական դաս․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածի վերաբերյալ, անկախ պաշտոնական Թեհրանի սպասվելիք մեկնաբանությունից, որն, ի դեպ, կարող է լինել ժխտողական, իրանական տելեգրամյան որոշ ալիքներով ստեղծվում է պատում (նարատիվ), որ ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված։
Ըստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։
Այս պահին պարզ է մի բան. չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի մեծից փոքր պաշտոնյաների «զայրութի» և պոռոտախոսության մակարդակին, սա նախնական դաս էր, որն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ տրվել է»։
