Իշխանությունների պահվածքն համարժեք չէ մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին. Սերժ Սարգսյան
Մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա. դատարանի շենքի առջև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե համարժե՞ք են արդյոք ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները սահմաններում կատարվող պատերազմական գործողություններին։
«Կարծում եմ՝ այսօր իշխանությունները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես նման պահվածք չեմ տեսնում»,-ասաց նա։
