Թուրքիայում կրկին արտակարգ դրության ռեժիմ է
Aif-ի փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկարաձգել երկրում արտակարգ դրության պահպանումը եւս 3 ամսով, հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը: Հիշեցնենք,որ Թուրքիայում արտակարգ դրություն էր հայտարարվել 2016-ին՝ կապված պետական հեղաշրջման փորձի հետ, այնուհետ շարունակ երկարաձգվել է արդեն 5 անգամ:
