Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, այնուհետև միայն հրապարակայնության շահերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով. «երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն և գործենք երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ: Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու , առավել ևս նրանց, ովքեր կոչումով և գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու և վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ:
Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն և բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում»:
Խոսքը ամփոփել է հետևյալ տողերով. «Եվ վերջում հետևություն՝ խորհրդի կարգով. տիրապետել խոսքի արվեստին դեռևս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում: Այսքանը»:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը