«ԹՐԻՓՓ-ը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին»․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է.

«Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում:

Եթե լսենք ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին և, ընդհանուր առմամբ, նրանց ազդեցության տակ գործող արևմտյան խոշոր պետական և կորպորատիվ ԶԼՄ-ներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանն արդեն պարտվում է կամ նույնիսկ պարտվել է։

Բայց արդյո՞ք այդպես է։

Պատերազմի ընթացքը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել այն կորուստներն ու վնասները, որոնք կողմերը հասցրել են միմյանց։

Դրա համար կարելի է դիտարկել երկու հիմնական չափում (հետևելով գերմանացի ռազմական մեծ տեսաբան Կ. Կլաուզևիցի դեռևս 19-րդ դարում սահմանած վստահելի տեսական դրույթներին).

1) Բարոյական (քաղաքական-հոգեբանական) կորուստներ

2) Ֆիզիկական կորուստներ (մարդկային, տնտեսական, ռազմական)

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

ԻՐԱՆ

• Իրանում հասարակության մեծ մասը համախմբվել է արտաքին ներխուժման դեմ։

• Պետական կառավարման համակարգը ճաքեր չի տվել։

• Զինված ուժերը շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և պատասխան հարվածներ հասցնել։

• Պատերազմը ուժեղացրել է ազգային համախմբման և դիմադրության տրամադրությունները։

ԱՄՆ

• ԱՄՆ-ում պատերազմի դեմ հանդես են գալիս ազդեցիկ քաղաքական և հասարակական ուժեր՝ ըստ հարցումների, ժողովրդի մեծ մասը։

• Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես դադարեցնել պատերազմը։

• Հասարակական կարծիքը բաժանված է, ինչը սահմանափակում է պատերազմի երկարաժամկետ վարելու հնարավորությունը։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

ԻՐԱՆ

• Սպանվել են պետության և զինված ուժերի ղեկավարներից ոմանք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

• Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կրել է զգալի վնասներ։

• Բալիստիկ հրթիռների արձակման կայանքների մի մասը ոչնչացվել է։

• Իրանական նավատորմի զգալի հատվածը ոչնչացվել կամ վնասվել է։

• Զոհերի թիվը մոտավորապես 1000 մարդ է։

• Միաժամանակ երկիրը տարածքային կորուստներ չի կրել։

ԱՄՆ – ԻՍՐԱՅԵԼ

ԻՍՐԱՅԵԼ

• Պաշտոնական տվյալներով զոհվել է 12 մարդ, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։

• Վիրավորների մեծ թիվը վկայում է իրանական հրթիռների պատճառած զգալի ավերածությունների մասին։

• Հրթիռային հարվածները լուրջ վնաս են հասցրել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին, թեև գրաքննությունն արգելում է տեղեկատվության տարածումը։

ԱՄՆ

• ԱՄՆ-ն փաստացի կորցրել է իր մի շարք ռազմաբազաները Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք դարձել են իրանական և իրանամետ ուժերի հարվածների թիրախ։ Այսինքն՝ ԱՄՆ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՐԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ։

• ԱՄՆ–Իսրայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը կանգնել են ՀՕՊ հրթիռների արագ սպառման խնդրի առաջ, ինչը սահմանափակում է բարձր ինտենսիվության հարվածները երկար ժամանակ դիմագրավելու հնարավորությունը։

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ

ԻՐԱՆԻ ԿՈՂՄՈՒՄ

• Պատերազմին միացել են

— Լիբանանի Հեզբոլլահը

— Իրաքի շիական ռազմական կառույցները, որոնց կազմում կան տասնյակ հազարավոր մարտիկներ։

• Եմենի «Անսարուլլահ» (հուսիթներ) շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել։

• Շիա զանգվածներն ամբողջ տարածաշրջանում ակտիվացել են և պաշտպանում են Իրանի դիրքերը։

ԱՄՆ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ

• Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ խորապես հիասթափված են ԱՄՆ-ի անկարողությունից պաշտպանելու իրենց տնտեսությունները և ենթակառուցվածքները։

• ԱՄՆ-ը փաստացի ստիպված է եղել առաջնորդությունը ՀՕՊ Պարսից Ծոցի երկրներից փոխանցել Իսրայելին։

• Այդ համակարգերից մի քանիսը արդեն ոչնչացվել կամ վնասվել են։

(Այս առումով Հայաստանում մարդիկ պետք է հասկանան, որ ԹՐԻՓՓ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին և ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարողանալու ու ցանկություն էլ չի ունենալու մեզ պաշտպանել։)

Այսպիսով, առաջին փուլում պատերազմի իրական պատկերը պարզ չէ այն չափով, որքան ներկայացվում է քարոզչական դաշտում։

Իրանը լուրջ կորուստներ է կրել, սակայն միաժամանակ շարունակում է պահպանել պետական կայունությունը, ռազմական դիմադրությունը և դաշնակիցների աջակցությունը, ինչը երկարաժամկետ պատերազմի դեպքում կարող է վճռորոշ գործոն դառնալ։

Ամեն ինչ դեռ առջևում է»։

դիտվել է 630 անգամ
Լրահոս
Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը Գլուխը պատին տվող, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք․ Հովսեփյան Ձեր տղամարդկային արժանապատվությունը չնվաստացա՞վ․ Աննա Գրիգորյանը խայտառակեց ՔԿ նախագահին (video) Բարոյականություն զուրկ․․․ Լարիսա Ալավերդյանի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թշնամին զավթել է Հայաստանը․․․ մեր երկիրն ի՞նչ են սարքել․ Բագրատ Սրբազան (video) Մեծ ծավալով նույնատեսակ ապրանքի մուտքը ՔԿՀ պետք է արգելվի. Գալյան Ջհագիրյա՛ն, հիշու՞մ ես՝ զանգեցիր Քոչարյանին, ինչ ասեցիր․․․ (video) ՔԿՀ-ներում աղետալի թվեր են, 27 ողբերգական դեպք 1 տարում․ Գալստյանը սարսափելի թվեր հրապարակեց (video) «Էս ո՞նց եք բիզնեսը պաշտպանում»․ լեզվակռիվ Արամ Վարդևանյանի և ՔԿ նախագահի միջև․ խառնվեց Ալեքսանյանը (video) Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՌԴ-ն կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի ՀՖՖ նախագահի համար․ ֆաների պահանջը Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան Փաշինյանը «դիվերսիա է» իրականացնում Եռաբլուրի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով (video) Կռիվ Ագնեսա Խամոյանի և ՔԿ նախագահի միջև․ «Դատարանի որոշումը ինչու՞ չեք կատարում» (video) Ով է լինելու գլխավոր բանակցողը Լավրովի պատասխանը Եվրոպային՝ պատերազմի դեպքում Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Լավրով «Ձեր շներին բաց եք թողել մեզ վրա, բայց լա՛վ լսեք»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) «Գլուխը որ պատին ուզում եք դուք տվեք»․ Քրիստինե Վարդանյանի կոշտ պատասխանը Գալյանին (video) «Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատակահարմար չէ»․ թուրք վերլուծաբան Օդի ջերմաստիճանը կնվազի «Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Աննա Վարդապետյանը դատախա՞զ է, թե՞ շարունակում է մնալ Փաշինյանի օգնականը․ Ղազարյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am