«Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է: Վարորդը ահազանգել է 1-03 բժշկական կենտրոն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am