«Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում իրավիճակը կրկին լարվեց։ Երբ պատգամավորի ժամանակը սպառվեց, Վարդանյանը հիշեցրեց, որ իր ելույթն ընդհատել են, ու խնդրեց իր ժամանակը վերականգնել։ Սակայն նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը դա թույլ չտվեց։
«Ես եմ որոշում, իմ հետ տենց խոսալ չի կարելի տիկին Վարդանյան, ավարտվեց ձեր ելույթը նստեք ձեր տեղը»։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը միջամտեց՝ նշելով, որ պատգամավորին ընդհատել են։
Ալեն Սիմոնյանն էլ վրդովվեց, թե՝ բանախոսը պտի շուռ գա ԱԺ նախագահին ասի, ես կորոշե՞մ։ «Ես եմ, ստեղ որոշելու»,-հայտարարեց Սիմոնյանը։
