Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է
Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է, ArmeniaSputnik–ին հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է», – հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։
