Ազդարարվեց թանկացումների մասին
Իրանից սննդամթերքի արտահանման արգելքը հատկապես մտահոգիչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտի վրա. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Նշենք` ռազմական գործողությունների սրացման ֆոնին Իրանը մարտի 3-ից արգելեց սննդամթերքի և գյուղատնտեսական ամբողջ արտադրանքի արտահանումը։
Որոշման նպատակը երկրի ներքին պահանջարկը բավարարելն է և պատերազմական իրավիճակում պարենային անվտանգությունն ապահովելը։ Արգելափակումը անժամկետ է` կախված կառավարության հետագա հրահանգներից։
Ինչ վերաբերում է Հայաստան արտահանվող ապրանքներին, ապա դրանցում սննդամթերքի ու գյուղարտադրանքի ընդհանուր ծավալը շուրջ 10 տոկոս է։
«Ինձ ամենաշատը մտահոգում է կաթնամթերքի ներմուծման արգելքը, որովհետև մեզ մոտ կաթի մեծ դեֆիցիտ կա, և Իրանից շատ մեծ չափաքանակով և՛ սերուցք էինք ստանում, և՛ տարբեր տեսակի հումք, և՛ մեր գործարարներն այդ սերուցքից կարագ են արտադրում ու արտահանում, և տեղական շուկայում այդքան տարածված կաթնամթերքը մեծամասամբ, կարելի է ասել, արտադրվում է իրանական հումքից»,– նշում է Հարություն Մնացականյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
