Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում անցկացվել է ուսումնասիրություն, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր՝ Աննա Աբրահամյանի հետ կապված հարցերին: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր, տեղեկանում ենք «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից։
«Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին»,-նշվում է ծանուցագրում:
