Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան

Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Հայկական կառույցներ նույնպես չեն տուժել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Իսրայելը շարունակում է թիրախային հարվածներ իրականացնել տարբեր ուղղություններով՝ ոչ միայն հարավային շրջանում, այլև Բեյրութի հարավային արվարձաններում։ Այսօր անգամ թիրախավորել էին քրիստոնեական թաղամասում գործող հյուրանոցը։ Արդեն հայնտարարվել է, որ ընդհանուր առմամբ 50 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։ Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին կոչ է արել հեռանալ, որովհետև ներխուժման գործողությունների ծրագիր կա։ Իրավիճակը բարդ և մտահոգիչ է, նաև անկանխատեսելի»,–նշեց Գանտահարյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքում, արդո՞ք կան հայեր, որոնք ցանկանում են լքել երկիրը, «Ազդակ» թերթի խմբագիրը պատասխանեց․

«Խուճապ չկա, բայց անորոշություն է տիրում։ Հայերն էլ, ինչպես Լիբանանում ապրող բոլորն այս պահին մնտահոգված են, բայց երկիրը լքելու մասին քննարկումներ չկան։ Դպրոցներն ու համալսարաններն այս օրերին փակ են, որովհետև փախստականներին տեղավորում են դպրոցներում։ Օտար ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները, լիբանանյան ավիաընկերություններն աշխատում են սահմանափակ ուղղություններով։ Խանութները բաց են, բայց շուկան նորմալ չի աշխատում։ Չէի ասի, թե փողոցներն ամային են, բայց նախկին անցուդարձը չկա։ Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադոարձությունները»։

Շահան Գանտահարյանը նշեց, որ հայկական թաղամասերում թե՛ գիշերը, թե՛ ցերեկային ժամերին հաճախ լսելի են պայթյունների ձայներ, քանի որ թիրախավորվող օբյեկտներն այնքան էլ հեռու չեն հայկական թաղամասերից։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածնել հասցնել Իրանին։

Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցնում Լիբանանին՝ իր հավաստմամբ՝ միմիայն «Հզբոլլահի» դեմ պայքարի շրջանակում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը ցամաքային ճանապարհով մտել է հարավային Լիբանան։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am