Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր
Armlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում նշված «կլանի» մանակից 10-րդ դասարանի աշակերտներ 5-7 հոգով հարձակվել և հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի, հարվածողների ձեռքում եղել են նաև երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։
Միջադեպի մասին ահազանգ է հնչել ոստիկանություն: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն ոստիկանությունը բավականին արագ է գործել ու հարցաքննել են շատ անձանց, այդ թվում դպրոցի սոց- մանկավարժներից մի քանիսին: Սակայն զարմանալի այն է, որ սոց-մանկավարժները չեն պատմել ողջ ճշմարտությունը՝ փորձելով քողարկել դեպքի իրական հանգամանքները, սակայն ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքի ողջ հանգամանքները բացահատվել են, ձեռնարկվել են գործուն միջոցներ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկաթյա ձողերով միջադեպի ծեծկռտուքը գործը արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։ ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից խոստացան պատասխանել մի փոքր ուշ:
Փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն դպրոցից փոխանցեցին, որ տնօրենը դասալսման է: Պատրաստ ենք լսել նաեւ տնօրենին:
Ի դեպ այս դպրոցում 2023 թվականի 15-ամյա աշակերտը համադասարանցիների հետ միջադեպից հետո մի քանի օր անց մահացել էր։ Մահացած անչափահասի հարազատները հայտարարել են՝ երեխայի մահվան պատճառը եղել է դպրոցում աշակերտների ծեծկռտուքը։
«Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են։ Ծեծել են։ Նարեկս ասաց՝ երեք հոգով են ծեծել, հիմա երկուսի անունը գիտենք»,- պատմել էր մահացած Նարեկի հորաքույրը։
Մինչդեռ դպրոցի էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը նշել էր , որ աշակերտին որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է:
ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի «Գորկու» անվան դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ։
