Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած իրանական ստորաբաժանման ղեկավարը սպանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Նախագահ Թրամփի դեմ մահափորձ կատարած ստորաբաժանման ղեկավարը հետապնդվել և սպանվել է։ Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին։ Եվ նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղել», – ասել է նա լրագրողներին։
Հեգսեթը չի նշել տվյալ անձի անունը, բայց ասել է, որ գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին։
2025 թվականի հունվարին Իրանը հերքել է ԱՄՆ վարչակազմի պնդումները, թե իրենք Թրամփի դեմ դավադրություն են կազմակերպել։
2024 թ. նոյեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել մի իրանցի տղամարդու՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ դավադրության առնչությամբ։ Իշխանությունները հայտարարել են, որ իրավապահ մարմինները խափանել են ենթադրյալ ծրագիրը՝ նախքան որևէ հարձակում կիրագործվեր։
